top of page

Ոչ մեկ Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք. Խաչատուր Սուքիասյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 8
  • 1 min read

ree

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր Աժ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները հասկացել են կեղծիքն ու սուտը։

 «Այսօր ինստիտուտները սկսել են աշխատել, իհարկե, որոշակի բյուրոկրատիա կա, որը որոշակի դժվարություն է առաջացնում,  կամաց-կամաց ժամանակակից էկոնոմիկան առաջ է գալիս՝ թվայնացվում է, էդ բյուրոկրատիան ահավոր կնվազեցնեն ու ՀՀ-ն  կզարգանա։

Սիրելի քաղաքացիներ, վստահ եղեք՝ ՀՀ-ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություն է ունենալու, ՀՀ-ն դառնալու է տարածաշրջանում  կենտրոն, պայմաններն ավելի լավ են լինելու, մարդիկ իրենց ապահով են զգալու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են։ Այս խմբակները, որոնք ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել....»,-ավելացրեց նա։

 Պատգամավորը շեշտեց՝ ՀՀ-ում բոլորի համար հավասար պայմաններ կլինեն, մրցակցային հարթակ է լինելու.«Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք»։

1/3012
bottom of page