top of page

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԱՄՆ-ի 227 քաղաքացու մուտքը. նրանց մեջ է ԱՄՆ նախկին դեսպանը

Mar 14, 2024
1 min read

Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ԱՄՆ-ի ևս 227 քաղաքացու մուտքը. խոսքը նրանց մասին է, ովքեր, ռուսական կողմի պնդմամբ, ներգրավված են Միացյալ Նահանգների վարչակազմի ռուսատյաց քաղաքականությունում:



Նրանց մեջ է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը:



Ցանկի ընդլայնումը նպատակ ունի ցույց տալ ԱՄՆ-ին, որ Ռուսաստանի Դաշնության դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն անպատիժ չի մնա և կստանա վճռական հակահարված, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

1/3635
bottom of page