top of page

Ռուբինյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ․ քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր

Mar 13, 2024
1 min read

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

1/3635
bottom of page