top of page

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Ուկրաինայում է

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 4, 2025
  • 1 min read


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ գտնվում է Ուկրաինայում։

«Ես Կիևի էլեկտրական ենթակայանում եմ, որը Ուկրաինայի էներգետիկ համակարգի կարևոր մասն է՝ անհրժեշտ միջուկային անվտանգության համար»,- գրել է Գրոսսին Х-ում։

Նշենք, որ օրերս ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում  շուտով նախատեսվում է անձնակազմի փոփոխություն։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, հունվարին կադրերի ռոտացիա է տեղի ունեցել Խմելնիցկի ատոմակայանում,   նաև Չեռնոբիլում։

«Ռոսատոմ»-ի  ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին հայտարարել էր, որ Գրոսսին մտադիր է փետրվարի առաջին կեսին այցելել նաև Ռուսաստան՝ միջուկային օբյեկտների անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։


1/3158
bottom of page