top of page

«Բնակվելու տեղ չունեցող անձանց ինչ-որ մոտեցում կցուցաբերվի». Արմեն Բեգոյան

Mar 4, 2024
1 min read

Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում է Լվովյան փողոցի բնակիչների ակցիան, նրանց՝ ինքնակամ կառուցված տները առաջիկայում քանդելու որոշում է կայացվել։ Բնակիչների հետ զրուցել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը. «Ինչ-որ մոտեցում կցուցաբերվի այն անձանց, ովքեր բնակվելու տեղ չունեն և բնակվել են այդ փոքրիկ տնակներում»։ Հարցին, թե ինչպե՞ս են նման կարիք ունեցող անձանց պարզելու, ասաց, որ հաշվառելու են և, որ խնդրի լուծումը քաղաքապետի լիազորությունների սահմանում է: Քաղաքացիների հետ հանդիպման օր պայմանավորվեցին:

1/3635
bottom of page