top of page

Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան Ֆիդան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 30, 2024
  • 1 min read

Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել. տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսապահովման գծերը գտնվում են ԱՄՆ վերահսկողության տակ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ նրանք 3 օր էլ չէին դիմանա»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա։


1/2539
bottom of page