top of page

Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 30, 2024
  • 1 min read

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի մոմե արձանը հայտնվել է Օռլանդոյի Մադամ Տյուսոյի թանգարանում։

Թանգարանի մամուլի ծառայությունը կարճ տեսանյութով ցույց է տվել, թե ինչ տեսք ունի արձանը։

Ժպտացող Մեսսին պատկերված է «Ինտեր Մայամիի» մարզաշապիկով, ձեռքերն ուղղած վերև:«Մեսսին, որին հաճախ անվանում են բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, անմահացվել է Մադամ Տյուսոյի թանգարանում մյուս սպորտային արձանների կողքին:

Նա հպարտորեն ներկայացված է «Ինտեր Մայամիի» մարզաշապիկով, մարմնավորելով այն ոգին և կրքը, որոնք նա բերում է խաղադաշտ: Մեսսին պատկերված է գոլը տոնելու պահին՝ մատնացույց անելով երկինք», - նշված է թանգարանի կայքում։

1/3124
bottom of page