top of page

«2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա»․ ՀԾԿՀ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 27, 2024
  • 1 min read

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են․ «2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։


Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:


• Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,


• մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։


Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը»։

1/2539
bottom of page