top of page

Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 22, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։

Նույն օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:

Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։

1/3037
bottom of page