top of page

4 օրով փակ կլինի ճանապարհի մի հատված․ «ՀԷՑ»-ի հայտարարությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 20, 2024
  • 1 min read
ree

Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչեւ Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։


««ՀԷՑ» կողմից իրականացվող Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ են ընթանում Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում:


Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա օրերի ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

1/3012
bottom of page