top of page

Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Oct 31, 2024
1 min read

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով:

2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել  500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն:    Երևանի քաղաքապետարանը փուլ առ փուլ կյանքի է կոչում ծրագիրը՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունը: Երևանցիներին մնում է միայն հետևել կանոններին, չվնասել գույքը, քանի որ վերելակը ընդհանուր  բաժնային սեփականություն է, նշանակում է՝ դրա պահպանումն ու փոխարինումը  պետք է արվի տվյալ շինության սեփականատերերի միջոցներով։

1/3635
bottom of page