Հրդեհ չի եղել, հոսանքի հետ կապված խնդիր է եղել. երեխաների մոտ ամեն ինչ կարգին է. Արտաշատի թիվ 5 մանկապարտեզի տնօրեն
- Lilit

- Oct 30, 2024
- 1 min read

Հրդեհ չի եղել, հոսանքի հետ կապված խնդիր է եղել, քանի որ երեխաների հետ գործ ունենք, անվտանգությունից ելնելով, կանչ ենք գրանցել, զրույցում ասաց Արտաշատի թիվ 5 մսուր մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Մարգարյանը:
Նա հավաստիացրեց, որ այս պահին մանկապարտեզում ամեն ինչ նորմալ է, աշխատանքները վերսկսել են, երեխաներն էլ գտնվում են մանկապարտեզում:
«Երեխաների հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չի եղել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։




















