top of page

Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ն առաջին QR ուղետոմսը գնելով՝ ուղևորները 10 անվճար ուղետոմս կստանան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 24, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

«Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ: 

 

 Հավելենք նաև, որ այն ուղևորները, ովքեր  երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո): 

 

 Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

1/3128
bottom of page