Երևանում 26-ամյա վարորդը Ռուբինյանց փողոցում «BMW»-ով գլխիվայր շրջվել է
- Lilit

- Oct 24, 2024
- 1 min read

Հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վիգեն Հ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




















