top of page

Այս պահին ՀՀ-ն «COP 29»–ին մասնակցելու մասին որոշում չունի

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Aug 31, 2024
  • 1 min read

Մենք պատշաճ ժամանակում կկայցնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք  «COP 29»-ին, թե՞ ոչ, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք։ Ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել: Եթե հիմա տեսական խոսենք,  տեսական որևէ որոշում բացառել չի կարելի, նայած թե այդ ամենավերջին ժամկետում ինչ իրադրություն կլինի, և իրադրության գնահատմամբ մենք կկայացնենք որոշում»,– հայտարարեց Փաշինյանը։

bottom of page