top of page

Չարենցավանցիները նստացույց են արել․ Վահե Ղազարյանը կհանդիպի նրանց հետ

Aug 7, 2024
1 min read

Չարենցավանցիները, որոնք երեկ նստացույց են արել՝ իրենց բողոքն արտահայտելով Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու որոշման դեմ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելուց հետո բնակիչներին է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու հայտնել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն առաջիկայում կհանդիպի իրենց հետ։ Այս մասին փոխանցեց ակցիայի մասնակիցներից Գևորգ Հակոբյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ՝ հարսանիքին մասնակցելու համար, մեզ է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու ասել՝ Վահե Ղազարյանն առաջիկայում հանդիպելու է ձեզ հետ և քննարկելու է իրավիճակը»,- ասաց բնակիչը։

1/3635
bottom of page