top of page

ԱՄՆ-ից ռազմական պատվիրակություն է ժամանել Հայաստան․ քննարկվել են կարևոր հարցեր

11 hours ago
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերի գլխավորած պատվիրակությանը։



Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր։



Կողմերն անդրադարձել են արհեստավարժ սերժանտների պատրաստությանը, «Արծիվ գործընկեր» զորավարժությանը և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցերի։



Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակական զարգացման և նոր ուղղություններով ընդլայնման ներուժը։

1/3619
bottom of page