top of page

Այդ հատվածը համարվում է հայկական տարածք, մուտքն ու ելքը լինելու է Ադրբեջանից. Բայրամով

14 hours ago
1 min read

Ադրբեջանի տարածքում դեպի հայկական սահման տանող ավտոճանապարհի կառուցումն ավարտված է 95%-ով, իսկ երկաթուղային նախագիծը՝ 75%-ով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:



«Նախիջևանում մեկնարկել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով. այն կազմում է «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այդ հատվածը համարվում է հայկական տարածք, մուտքն ու ելքը լինելու է Ադրբեջանից։ Շինարարությունը կսկսվի 2027-ին»,- ասել է Բայրամովը:

1/3619
bottom of page