top of page

Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն

Sep 9
1 min read

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի առաջիկա հանդիպման շուրջ առկա է պայմանավորվածություն։ Այս տեղեկությունը հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։


«Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք»,- ասել է Անի Բադալյանը:


Ավելի վեր ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր հայաստանցի գործընկերոջ հետ սպասվող հանդիպման մասին։ Բայրամովը հավելել էր նաև, որ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվելու և մտքեր փոխանակելու առիթ է ունեցել Բիշքեկում անցկացված ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում։

1/3635
bottom of page