Ֆրանսիայում մահացած են գտել Էփշտեյնի ենթադրյալ հանցակցին․ BFMTV
- 1 day ago
- 1 min read

Ֆրանսիայում մահացած են գտել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ հանցակցին։ Հուլիսի 22-ին այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
«Մոդելային հավաքագրող Դանիել Սիադին մահացած են գտել իր տանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը նախկին մոդելային գործակալ և լուսանկարիչ Դանիել Սիադի մասին է, ում կասկածում էին Էփշտեյնի համար աղջիկներ հավաքագրելու մեջ՝ հետագայում նրանց սեռական շահագործման ենթարկելու նպատակով։
Իրավապահները սկսել են նրա մահվան հանգամանքների քննությունը, պատճառները դեռևս անհայտ են։




















