top of page

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

  • 6 days ago
  • 1 min read

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին՝ ութերորդ օրը, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։

Աշխարհամասի առաջնության մեդալների համար այսօր պայքարի մեջ կմտնեն Տաթև Հակոբյանն ու Վարազդատ Լալայանը:

​Այսօր՝ ապրիլի 26-ին, մեր ընտրանու կազմից առաջինը մրցահարթակ դուրս կգա կանանց +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Այս քաշային կարգի մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 13:00-ին:

​Ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում հանդես կգա Վարազդատ Լալայանը: Հիշեցնենք, որ մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

1/3347
bottom of page