Հերթական դեպքը. Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
- 6 days ago
- 1 min read

Նախօրեին՝ ապրիլի 21–ին, Երևանում ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել։ թիվ 60 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից, ինչի հետևանքով վնասվածք է ստացել աշխատանքային ժամին։
Վարորդը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Այս տեղեկությունը հաստատել է «Երևան ավտոբուս» ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը։




















