top of page

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը քննադատել է WhatsApp հավելվածին՝ մարդկանց խաբելու համար

  • 6 days ago
  • 1 min read


Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը շարունակում է քննադատել WhatsApp-ը՝ ասելով, որ այն մարդկանց խաբում է, թե իր տվյալները պաշտպանված են։

Նա նշել է՝ WhatsApp-ը հայտարարում է, թե հաղորդագրությունները գաղտնագրված են, բայց իրականում նամակների մոտ 95%-ը վերջում պահվում են ոչ գաղտնագրված ձևով՝ Apple-ի կամ Google-ի ամպային պահեստներում։

Դուրովը համոզված է՝ WhatsApp-ը պահում է տեղեկություն այն մասին, թե ով ում հետ է շփվում, և կարող է դա տրամադրել ուրիշներին, ինչը, իր խոսքով, վատ պատկեր է ստեղծում անվտանգության մասին։

1/3319
bottom of page