top of page

Տաքսու վարորդները բողոքի ակցիա և ստորագրահավաք են իրականացնում

  • Feb 18
  • 1 min read



Տաքսի ծառայությունների վարորդները բողոքի ակցիա և ստորագրահավաք են իրականացնում:

Հիշեցնենք՝ երեկ ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իրականացվելու է ստորագրահավաք՝ օնլայն տաքսու վարորդների կողմից՝ պահանջ-բողոքով, որը հետագայում ներկայացվելու ՀՀ կառավարություն։ Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդներ, որոնցից շուրջ 40 000-ի համար դա իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժօգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.


1. Ոլորտը կառավարելի դարձնել, վարորդների իրավունքները՝ պաշտպանված դարձնել:


2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%-ից իջեցում 10% չափով (22-31% ներառված են նաև հարկերը):


3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար: 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, դառնան Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալու»

1/3217
bottom of page