top of page

ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ»

  • Feb 6
  • 1 min read

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մեր տեղեկություններով, օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել՝ հավանաբար, փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու։ Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել։

Պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։ Հիշեցնենք, որ Վենսը ժամանելու է փետրվարի 9-ին, հաջորդ օրը մեկնելու է Բաքու։

1/3235
bottom of page