top of page

Սամվել Կարապետյանի՝ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարը, հատկապես Գյումրի քաղաքի համար, լինելու է փրկության ծրագիր. Ռուբեն Մխիթարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 23 hours ago
  • 1 min read

Սամվել Կարապետյանի 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարն իրականություն է դառնալու մարզերի համար, հատկապես Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար դա բառացիորեն լինելու է փրկության ծրագիր: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը:

«Շիրակի մարզը տարիներ շարունակ ապրում է նույն փակ շրջանի մեջ՝ գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, դատարկվող քաղաք և նորից գործազրկություն: Գյումրիում հազարավոր ընտանիքներ այսօր գոյատևում են ոչ թե աշխատանքի, այլ օգնության, պարտքերի, ժամանակավոր եկամուտների հաշվին»,-նշել է նա:

Մխիթարյանը հավելել է, որ Գյումրիում երիտասարդը բուհն ավարտելուց հետո մտածում է կամ գնալ Երևան, կամ երկրից դուրս գալ։ 

«Երբ ասում ենք 300,000 աշխատատեղ, մենք Գյումրիի, Շիրակի մարզի համար ասում ենք վերադարձնելու ենք արժանապատիվ աշխատանքը, վերադարձնելու ենք հույսը, վերադարձնելու ենք ընտանիք կազմելու, երեխա ունենալու վստահությունը, և վերջիվերջո, մեր մարզին, մեր քաղաքին վերադարձելու ենք իր կենսունակությունը»,-ընդգծել է շարժման անդամը:

1/3142
bottom of page