top of page

Երբ երկրի նախագահը չգիտի, որ ինքն է «երկրի ղեկավարը»

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

«Շարունակեմ հարգարժան նախագահ Ալիևի միտքը... որ ապագան կախված է մեզնից... Ես նկատի ունեմ հատկապես մեր երկու երկրների ղեկավարներից։ Իսկ արդեն մեր երկու երկրների ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը, և ամենակարևորը, ինչպես նշեց նախագահ Ալիևը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն...»։

Այս միտքը պատկանում է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, ով Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման է մասնակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ միասին։

Ըստ ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի՝ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է»։ Վարչապետը՝ կառավարության՝ պետության գործադիր մարմնի ղեկավարն է։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ պարոն Ալիևին, ինչպես նաև ես իրավունք ունեմ շնորհակալություն հայտնելու մեր վարչապետին, որովհետև երկրի մեր ղեկավարը վարչապետն է, այն քաղաքական կամքի համար, որը դրսևորվել է...», - այսպես եզրափակեց իր խոսքը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ի տարբերություն պանելային քննարկման մյուս մասնակիցների՝ Դավոսում Խաչատուրյանը խոսել է հայերեն, որը հասանելի է այս հղումով։

1/3121
bottom of page