top of page

«Հրապարակ». ՔՊ–ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ:

Այն, որ Մայր Աթոռն ասպատակող իշխանական զանգվածը գրոհից առաջ ալկոհոլ էր օգտագործել, գուցե` խիզախության համար, որ չվախենան հավատավոր զանգվածի հետ առերեսվելուց, շատերն էին նկատել եւ զգացել` օդում տարածված բույրերից: Դա զգացվում էր նաեւ նրանց ագրեսիվ ու անադեկվատ պահվածքից:

Ի դեպ, իշխանականները չնայած փորձում են ներկայացնել, թե կաթողիկոսի պաշտպանները քաղաքական ուժերն էին` իրենց թիմերով, սակայն անգամ անզեն աչքով նկատելի էր, որ շարքային քաղաքացիները մի քանի անգամ շատ էին, քան կուսակցական գործիչները։

bottom of page