top of page

Մոսկվայի մարզում 2 տարեկան երեխան շենքի պատուհանից ընկել է և ողջ մնացել՝ օդորակիչի զամբյուղի շնորհիվ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 6
  • 1 min read

ree

Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքի բարձրահարկ շենքի պատուհանից երկու տարեկան երեխա է ընկել և հրաշքով ողջ մնացել՝ օդորակիչի զամբյուղի շնորհիվ: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը: 

Փոքրիկը հենվել է պաշտպանող ցանցի վրա, որը պոկվել և ընկել է նրա հետ։ Երեխան ընկել է մետաղական օդորակիչի զամբյուղի մեջ: Ականատեսների խոսքով՝ տղայի մայրը տնից դուրս էր եկել, իսկ որդուն թողել է քնած։

Հարևանները փորձել են ինքնուրույն փրկել տղային՝ պատուհանից հասնելով նրան և միաժամանակ զանգահարելով արտակարգ ծառայություններ։

1/3011
bottom of page