top of page

Ադրբեջանցի երգչուհուն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

«Ադրբեջանցի երգչուհի Շաբնամ Թովուզլուին և հեռուստահաղորդավարուհի Չինարա Ալիևայի ամուսնուն՝ Ռուսլան Ռասուլին, թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան: Այս մասին գրել է «Դեվիչյա բաշնյա» տելեգրամ ալիքը։


Թովուզլուն իր սոցցանցերում հայտնել է, որ արդեն 6 ժամ է գտնվում է Սամարայի օդանավակայանում և սպասում է, ինչպես իրեն են ասել, լրացուցիչ ստուգման։


«Ռուսլան Ռասուլը առաջարկել է նաև «լրացուցիչ ստուգումներ» իրականացնել Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այսպես ասած՝ պատասխան տալ ռուսական կողմի գործողություններին»,- գրում է ադրբեջանական ալիքը։

bottom of page