top of page

Հնդկաստանը փորձում է վրեժ լուծել մեզնից․ Ալիև

Sep 1, 2025
1 min read

Ադրբեջանի նախագահ Ալիևը շնորհավորել է Պակիստանին՝ Հնդկաստանի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա տեղի է ունեցել Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը վստահություն է հայտնել, որ ի պատասխան Բաքվի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցության՝ Հնդկաստանը «փորձում է միջազգային հարթակներում վրեժ լուծել Ադրբեջանից»:

«Սակայն սա մեզ համար նշանակություն չունի, քանի որ եղբայրական հարաբերություններն են առաջնայինը», - վստահեցրել է նա։

1/3633
bottom of page