top of page

Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում, Գյումրի քաղաքի մի շարք հասցեներում

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 2-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան, Գերցենի, Վասիլյան փողոցների, Գերցենի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ նրբանցքների, Վասիլյան 16-րդ նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

1/2799
bottom of page