Ռուբիոն շնորհավորել է հայ ժողովրդին․ ինչ ծրագրեր ունի ԱՄՆ-ն Հայաստանի համար
7 minutes ago
1 min read

ԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։
Ակնկալում ենք առաջ մղել TRIPP նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու տարածաշրջանի համար»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն։




















