Քայա Կալլասը Բաքվում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
- Lilit

- Apr 25
- 1 min read
Մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կայունության ապահովմանը և իրականացմանը։ Ըստ APA-ի՝ դրա մասին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քայա Կալլասը:
«Մենք լավ քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, խաղաղության համաձայնագրի կայունության ապահովմանը և իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Հուսով եմ, որ հաջորդ քայլերն ավելի արդյունավետ կլինեն»,-նշել է Կալլասը։





















