top of page

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև

Feb 25, 2024
1 min read

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում:


Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում:


Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:

1/3635
bottom of page