top of page

Վրաստանում անօրինական միգրանտների դեմ ստուգայցերի ընթացքում 59 օտարերկրացի է ձերբակալվել

1 day ago
1 min read


Վրաստանում անօրինական միգրացիայի դեմ հերթական ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 59 օտարերկրացի։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։


Ձերբակալվածների թվում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ուզբեկստանի, Քենիայի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։


Վրաստանի միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել տարբեր վայրերում և օբյեկտներում՝ երկրում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրացիներին հայտնաբերելու նպատակով։


Ձերբակալվածները տեղափոխվել են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր կացության կենտրոն։ Նրանց նկատմամբ սկսվել են երկրից արտաքսման ընթացակարգեր։


2025 թվականի կեսերին Վրաստանում խստացվել է միգրացիոն օրենսդրությունը։ Դրանից հետո իրականացվել է շուրջ 160 հատուկ ստուգայց, ստուգվել է ավելի քան 18 հազար օտարերկրացի, իսկ շուրջ 1000 անօրինական միգրանտ արտաքսվել է երկրից։

1/3615
bottom of page