top of page

Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է հայկական եկեղեցիների «աղվանացումը»․ Խաչատրյան

14 hours ago
1 min read


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացման» քաղաքականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Խաչատրյանը։


 «Աղվանացում» ասելով՝ Խաչատրյանը նկատի ունի Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիներն ու վանքերը որպես աղվանական ժառանգություն ներկայացնելու քաղաքականությունը։ Ըստ հայկական կողմի քննադատների՝ այս կերպ փորձ է արվում ջնջել այդ հուշարձանների հայկական ծագման և պատմական ներկայության հետքերը։ 


Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը հետագայում նույն քաղաքականությունը փորձելու է տարածել նաև Հայաստանի տարածքում գտնվող հայկական վանքերի և եկեղեցիների նկատմամբ։



«Նույն քաղաքականությունը դրանք շուտով ավելի ագրեսիվ կերպով տարածելու են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա։



Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ․․․ ու գնում է Սևանում լողանալու․․․․»,- գրել է Խաչատրյանը։

1/3615
bottom of page