top of page

Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Արթուր Խաչատրյան

  • 1 day ago
  • 1 min read


Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը։

«Ընտրություններից ընդամենը 4 օր հետո կառավարության նիստում չզեկուցվող հարցով բարձրացվեց աքցիզային հարկը։ Էն մադրը, ով ասում էր՝ ժողովուրդ, խոնրահվում եմ, սիրում եմ, պաշտում եմ,  թանկացնելու է գազը բենզինը և դիզելային վառելիքը։ Հասկանում եք չէ, թե դրա հետևանքն ինչ է լինելու, թե կարծում եք, թե այն թանկանոց չինական էլակտրական մեքենաներով են վար ու ցանք անելու։ Սա նշանակում է, որ ծանր վիճակում գտնվող գյուղացիների վիճակն էլ ավելի է վատթարանալու, գյուղմթերքը քաղաքաբնակների համար էլ ավելի անհասանելի է դառնալու»,- նշել է նա։

1/3436
bottom of page