top of page

Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը վերջ կդնի հայի զոհի կարգավիճակին. Արթուր Միքայելյան

  • Mar 30
  • 1 min read

Չե՞ս ուզում պատերազմ լինի` Նիկոլին մի ընտրի։ Նա սովորություն ունի պատերազմներում պարտվելու, հային սպանելու պատճառ դառնալու ու հայրենիք հանձնելու։ Տեսե՛լ ենք, էլ չենք ուզում տեսնել։ Հերի՛ք է, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

Նրա խոսքով՝ թույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ։

«Իսկ մենք գալիս ենք ասելու, որ այլևս թույլ չենք լինելու։

Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն միավորող առաջնորդի դեպքում, ոչ թե այնպիսի առաջնորդի, ով բաժանում է մեր ազգը։

Ժողովո՛ւրդ ջան, վստահ եղեք, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը վերջ կդնի հայի զոհի կարգավիճակին, կունենանք ուժեղ դիվանագիտություն, որ ունենանք երաշխավորված խաղաղություն ու բանակցենք ուժեղի դիրքերից»,- նշել է Միքայելյանը։

1/3325
bottom of page