top of page

Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան

Mar 19, 2024
1 min read

Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շահագրգռված ենք նաև ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ»,- ասաց նա։

Փաշինյանը հույս ունի, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության  ծրագիրը, շուտով կհաստատվի։

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափանզաց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը ու զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Մենք մեծապես կարևորում ենք նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ու այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործերում»,- նշեց վարչապետը։

1/3635
bottom of page