Թրամփը հանդիպել է Իլոն Մասկի հետ
Mar 6, 2024
1 min read

Թրամփը հանդիպել է Մասկի հետ՝ հույս ունենալով, որ նրանից լրացուցիչ միջոցներ կհավաքի իր նախագահական արշավի համար: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Պարզ չէ՝ արդյոք Մասկը համաձայնել է ֆինանսավորել նախագահի թեկնածուին թե ոչ։ Թրամփի նախընտրական բյուջեն այժմ շատ ավելի փոքր է, քան Բայդենի բյուջեն, իսկ Իլոն Մասկի փողերը կարող են «զգալի խթան» ապահովել Թրամփի նախընտրական արշավին։




















