top of page

Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

Mar 2, 2024
1 min read

Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է նոր կաբրիոլետը, որն այս պահի դրությամբ համարվում է աշխարհի ամենաթանկ մեքենան: Այդ մասին հայտնում է Hypebeast-ը:

Խոսքը Arcadia Droptail կոչվող մեքենայի մասին է, որը ստեղծվել է մասնավոր պատվերով։ Ըստ աղբյուրի՝ մեքենան համալրված է 600 ձիաուժ հզորությամբ 6,75 լիտրանոց V12 երկտուրբո շարժիչով:

Կաբրիոլետի ինտերիերի համար օգտագործվել է թանկարժեք կաշի և վարդագույն փայտ: Ինտերիերի ստեղծման համար Rolls-Royce-ի աշխատակիցներից պահանջվել է ավելի քան 8 000 ժամ:

Մեքենայի արժեքը կազմում է 30 մլն դոլար։

1/3635
bottom of page