Այս պահին դատարանը լուծել է միայն Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է. փաստաբան
- Lilit

- Jul 30
- 1 min read

Այս պահին դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որը հաստատել է Արմեն Ասլանյանի մեղավորությունը երկու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երկրորդ մասով և 244-րդ հոդվածով։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտիհրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը ըստ էության, ինչից տուժող կողմը, բնականաբար, գոհ է։ Գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից», - նշել է նա։Հաջորդիվ, ըստ փաստաբանի, արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին։«Բնականաբար, 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ճանապարհային տրանսպորտային պատահարի վայրը լքելը այլևս հանցագործություն չէ, իսկ 242-րդ հոդվածի երկրորդ մասով, բնականաբար, նշանակվելու է պատիժ»,-հայտարարել է նա։Ճշտող հարցին՝ որքան պատիժ է նախատեսվում, Ասլանյանը պատասխանել է. «Տվյալ պահին գործող քրեական օրենսգրքով նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր քրեական օրենսգրքում ազատազրկումը սահմանվում է երկուսից հինգ տարվա ժամկետով, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, բնականաբար, տվյալ դեպքում կիրառելի է նախկին քրեական օրենսգիրքը»։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը 2022 թվականի ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը հղի էր: Նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում:
Այսօր դատարանը մեղավոր է ճանաչել Արամ Նավասարդյանին: Նշենք, որ ամբաստանյալ Արամ Նավասարդյանը մեքենայի վարորդն է, որը վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, նա այս 3 տարիների ընթացքում կալանավորված չի եղել:




















