top of page

Խոսակցություն եղավ  իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ. Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես հարց եմ տվել ու և՛ փոխնախարարը, և՛ այն մարդիկ, ովքեր բանակի հետ որևէ առնչություն ունեն, գիտեն ինչ խնդրի մասին է խոսքը՝ համազգեստ, կոշիկներ և այլն: Ես իմ ելույթում ասում էի, որ պատգամավորներ կան, որոնք ասում էին, թե դրանից զրկված են եղել, ես էլ ասում էի, որ հիմա էլ այդ խնդիրները կան:

Բոլորի ժամանակ էլ բանակում եղել են խնդիրներ, իմ հարցն այն էր, որ ինչպես անենք այդ խնդիրները լուծենք: 7 տարի է իշխանության են  ու իրավունք չունեն նախկիններին մեղադրելով՝ իրենք խնդիրները  չլուծել»,- ասաց Դանիելյանը:

1/2298
bottom of page