top of page

Ճաշացանկում կլինի Ուկրաինան. Բորել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 22, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, ով շուտով կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։


Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, եթե Թրամփը պատրաստակամություն ցուցաբերի լսելու Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները և հասկանալու հակամարտության մեկնարկի պատճառները, դա կարող է հիմք ստեղծել խաղաղ երկխոսության համար։


«Ամեն ինչ տանում է նրան, որ Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան»,- ասել է քաղաքական գործիչը։


Նրա խոսքով, եվրոպական երկրների մեծ մասը, թեև ոչ միաձայն, պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին։

1/3012
bottom of page