top of page

Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 22, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հրամանագիր է ստորագրել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական ու մշակութային գործիչների Ուկրաինայի պետական ​​պարգևներից զրկելու մասին։

Ուկրաինայի պետական ​​պարգևներից, Զելենսկու ստորագրած հրամանագրով, զրկվել է  24 գործիչ։ Բացի պատրիարք Կիրիլից ու Մատվիենկոյից, ցուցակում են Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը, երգիչներ Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Մալինինը, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, դիրիժոր Վալերի Գերգիևը, ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ուկրաինացի մի շարք ընդդիմադիրներ ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև ուկրաինական ծագում ունեցող երգչուհիներ Անի Լորակը և Տաիսիա Պովալիյը։

Ուկրաինայի պետական ​​պարգևներից զրկելու մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը Զելենսկին ստորագրել է նոյեմբերի 20-ին, իսկ բազմաթիվ անձանց պարգևներից զրկել է՝ Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար։

1/3012
bottom of page