top of page

Անցանելի ճանապարհներ, անխոչընդոտ երթևեկություն. տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդակցություն

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ աշխատանքային խորհրդակցություն: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա ձմռան ամիսներին հանրապետությունում ճանապարհները պահել առավել անվտանգ և անցանելի՝ ապահովելով քաղաքացիների անխոչընդոտ երթևեկությունն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, ՓԾ մարզային վարչությունների պետեր, ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև միջպետական ու հանրապետական ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներ:

ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ պետք է մոբիլիզացվի երկու գերատեսչությունների ներուժը, որպեսզի եղանակային վատ պայմանների հետևանքով առաջացած խնդիրներից խուսափելու համար արվի առավելագույնը:

Հանրապետության ճանապարհներին առկա իրավիճակն են ներկայացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Համատեղ քննարկման արդյունքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ:

bottom of page