top of page

Հերթական սկանդալը` Բաքվում COP-29-ի շրջանակներում. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում:


«Եվ այսպես, շատ «հանդուրժող», «խաղաղասեր» Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում։ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում ներառված Ֆրանկ Փալոունը, ով հայտնի է Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ կապված ակնառու ճշմարտությունների բարձրաձայնմամբ, դարձել է թիրախ Ադրբեջանում։


Մի քանի օր նրան փաստացի հետապնդում էին ադրբեջանցի իշխանական լրատվամիջոցներ, ինչպես նաև իշխանական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, վերջինս ենթարկվում էր ճնշումների ու վիրավորանքների։ Արդյունքում Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից։


Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։


Եթե անգամ հայերի հետ կապված հարցերում արդարություն պահանջող ամերիկացի կոնգրեսականն է թիրախում հայտնվել այդ երկրում, դե պատկերացրեք, թե ինչ կլիներ այնտեղ ապրող ազգությամբ հայի հետ․․․»,- նշել է նա:


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Բաքվում էր` մասնակցելու COP29-ին: Բաքվում ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտել, նրանք հավաքվել էին հայամետ կոնգրեսականի իջևանած հյուրանոցի մոտ` պահանջելով «անհապաղ ներողություն խնդրել  և անհապաղ հեռանալ Բաքվից»։

1/2231
bottom of page