top of page

Կոտայքում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան տուժածներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի հարևանությամբ բախվել են «BMW» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Հրշեջները կանխել են ավտոմեքենաներում կրակի տարածումը, ապա մարել այն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

1/3045
bottom of page