top of page

Բուհերի վերջին կուրսերի ուսանողներին ՊՆ-ն հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել

Oct 1, 2024
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթու­թյանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։

 

«Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխա­տանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ցանկացողներն իրենց դիմումները և ինքնակենսագրականները կարող են ուղարկել modpress@mil.am էլեկտրոնային հասցեով»,-նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

1/3635
bottom of page